Armenian text to speach

«Պատգամավորը, որին կարող են «բառիգ» գոռալ, պետք է նարկոթեստ հանձնի»․ Սուրենյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«… Բա որ քո հետից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր
ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին, երբ դեռ լրագրող էր աշխատում, անցել է թմրանյութի գործով։ Գործը հետագայում կարճվել է, և նա քրեական պատասխանատվության չի ենթարկվել։​
2017 թվականի նոյեմբերի 28-ին Հովհաննիսյանը իր Nissan March մեքենայով և ուղևոր Գևորգ Սավթալյանը բերման են ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժին՝ ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով։
Մեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել է 0.24 գրամ դեղնականաչավուն զանգված։​
Դեկտեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն):
Տրամաբանական կլինի, որ Նիկոլ Փաշինյանը փորձի պարզել, թե ինչո՞ւ է իր կուսակցության այս պատգամավորի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել՝ արդյո՞ք քննիչին կաշառել են, թե՞ «նարկոշության» կամ «բառիգության» վրա բռնված Հովհաննիսյանը «հավաքագրվել» է ոստիկանության կողմից:
Գլոբալ առումով՝ ԱԺ պատգամավորի թեկնածուին, ի թիվս այլ չափանիշների, օրենսդրորեն պետք է առաջադրվի նաև նարկոթեստ հանձնելու պահանջ:
Այդ պարագայում, գուցե Արթուր Հովհաննիսյանի նման պատահականությունները խորհրդարանում չհայտնվեին ու չփորձեին Գագիկ Ծառուկյանին ու այլ հարգարժան մարդկանց պիտակավորելով՝ ինքնահաստատվել:
Չնայած՝ զրոն, արժեք ու արդյունք չստեղծած մարդը ինքնահաստատվել չի կարող, եթե անգամ Փաշինյանի փեշի տակ սողում է:
Ուղղակի, պատգամավորի էս տեսակի մոտ անգամ տարրական ինքնապաշտպանության բնազդը չի աշխատում. եթե նրա ուղեղն անհուսալի «չորացած» չլիներ, հեղինակություն ունեցող մարդկանց մականունով չէր դիմի: Ախր, եթե նրա տրամաբանությամբ շարժվենք, շատերը նրա հետևից կարող են գոռալ «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր:
Ողբերգությունն է էս տեսակին խորհրդարանում հանդուժելը. Նիկոլի փեշի տակից մի օր հայտնվելու եք նույն կարգավիճակում, ինչ ունեցել եք 2017-ին՝ բարոյական բոմժի կագավիճակում»:



Լրահոս