Այսօր ՀՀ Ազգային ժողովում քաշքշուկ և ծեծկռտուք է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո։
Միջադեպին անդրադարձել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ ArmLur.am-ի հետ զրույցում նա իր քաղաքական գնահատականն է տվել խորհրդարանում տեղի ունեցածին՝ նշելով, որ, իր գնահատմամբ, միջադեպը հրահրել է հենց Տարոն Չախոյանը։
Սուրենյանցի խոսքով՝ Չախոյանը նման վարքագծով երկու նպատակ է հետապնդել։
Քաղաքական գործիչը միաժամանակ իր աջակցությունն է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին և քաղաքական ուժերի վարքագծին։
Սուրեն Սուրենյանցը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է նաև ներքաղաքական օրակարգի այլ կարևոր հարցերի։ Մասնավորապես, խոսել է ՏԻՄ ընտրությունների, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ իր դիրքորոշումների մասին։
Թե ինչ նպատակներ էր Սուրենյանցի գնահատմամբ հետապնդում Տարոն Չախոյանը, ինչ ակնկալիքներ ունի առաջիկա ՏԻՄ ընտրություններից, որքանո՞վ է հավանական արտահերթ ընտրությունների անցկացումը և ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Սուրեն Սուրենյանցը ներկայացրել է ArmLur.am-ի հետ զրույցում։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























