Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արևիկ համայնքի բնակիչը մեքենա է գողացել. ինչ է պարզվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 23-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արմավիրի մարզի Արևիկ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իր կողմից շահագործվող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան։

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մեքենան գողացել են ժամը 17․30-ից 20․30-ն ընկած ժամանակահատվածում՝ օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից։
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Արևիկ գյուղի 42-ամյա բնակիչը։
Հաջորդ օրը նա հրավիրվել է բաժին, իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը և հայտնել, որ մեքենան իր տան բակում է։

Հանգամանքները պարզվում են։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս