Ցմահ դատապարտյալ , շուրջ 20 տարի Նուբարաշենի բանտում գտնվող Դյուցազնագրքում գրանցված մարզական ռեկորդակիր Թաթուլ Միրզոյանին նոր մեղադրանք են առաջադրել։
Թաթուլ Սամվելի Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության նկատմամբ անհարգալից, ինչպես նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ հայհոյանքեր տալով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ՀՀ ԱՆ Նբարաշեն քրեակատարողական հիմնարկում շահագործվող գույքի վնասմամբ, խոչընդոտել է քրեակատարողական հիմնարկի բնականոն աշխատանքը, այսինքն՝ կատարել է խուլիգանություն:




























