Երկու օր առաջ հասարակական գործիչ, բլոգեր Էդուարդ Հայրումյանը բարձրաձայնել էր խնդրի մասին՝ նշելով, որ քաղաքապետարանի աշխատակիցները եկել են Աղի լիճ և եղեգները մաքրել, ինչը վնաս է պատճառում Աղի լճին։
Այս պահին ArmLur.am-ը գտնվում է Աղի լճի տարածքում՝ հասկանալու, թե ինչ է կատարվում։
Այսօր Աղի լիճ են գնացել քաղաքապետարանի աշխատակիցները և վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը։ Նրանք Աղի լճի մշտական այցելուների հետ եկել են համաձայնության, որ եղեգները կմնան, իսկ մյուս բարեկարգման աշխատանքները կիրականացվեն։ Դրանք կտևեն մինչև մայիս։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մարամասները՝ տեսանյութում․




























