Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցում՝դեպի Աղի լիճ տանող ճանապարհին, փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ են մնացել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ փլատակների տակից դուրս են բերել 1 հոգու, ում այս պահին բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում և հնարավոր է տեղափոխեն հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ տեսանյութում․




























