Armenian text to speach

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կցանկանար Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից միմյանց էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածների դադարեցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Fox News-ի եթերում։

«Մենք կառաջարկեինք, և մենք կարծում ենք, որ հիանալի գաղափար կլիներ հրադադար կնքել էներգետիկ ենթակառուցվածքների հարցում, որի դեպքում Ուկրաինայի ենթակառուցվածքները և Ռուսաստանի էներգետիկ ոլորտը հարվածների թիրախ չէին դառնա», – ասել է նա։

Ռուբիոն նշել է, որ ստեղծված իրավիճակում սա առավել նախընտրելի արդյունքն է Վաշինգտոնի համար, սակայն դրա համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը։ Պետքարտուղարության ղեկավարի կարծիքով՝ նման համաձայնության հասնելը դյուրին բան չէ։

 




Լրահոս