Armenian text to speach

Դավթաշենի գերեզմանատան մոտ «Մակարով» ատրճանակ և 8 փամփուշտ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող եկեղեցու մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները նշված տարածքում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ և 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։




Լրահոս