ArmLur.am-ը տեղեկացավ, որ փոխվարչապետի N 930-Ա որոշմամբ՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս կառավարության ներկայացուցիչ։
Համապատասխան որոշումն ընդունվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա։
Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը փոխարինում է ԱՄՆ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Սոնա Գրիգորյան




























