ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ։
Համապատասխան որոշումը՝ N 939-Ա, ընդունվել է ՀՀ փոխվարչապետի որոշմամբ։
Որոշման համաձայն՝ Համլետ Սահակյանը կառավարության ներկայացուցիչ կլինի ԱԺ-ում՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելիս։
Նշանակումը կատարվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա։
Սոնա Գրիգորյան























