Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարևորությանը և 2025 թվականի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածություններից հետո արձանագրված առաջընթացին։
Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Միրզոյանն ու Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային ու տարանցիկ փոխգործակցությունը դիտարկել են որպես խաղաղության օգուտների գործնական օրինակ։
Նախարարները նաև մտքեր են փոխանակել տարբեր բազմակողմ հարթակներում դրական օրակարգ առաջ մղելու հնարավորությունների շուրջ և պայմանավորվել շարունակել ուղիղ երկխոսությունը։
Անի Վարդանյան
























































































