Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞ր դատավորն է քննելու ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր կալանքի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե ով է քննելու ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի ծեծի գործը։ Գործը մակագրվել է Կոտայքի մարզի դատարանի դատավոր Արշակ Հարությունյանին։

Ազատ Շահոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թվականի հուլիսի 23-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում գտնվող «53» սուպերմարկետի աջակողմյան հատվածում, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել Ավետ Արսենի Կոնջորյանի հետ, որի ընթացքում վերջինի նկատմամբ, խմբի կազմում, ֆիզիկական ներգործության դիտավորությամբ, ընկերների՝ Սարգիս Ստյոպայի Ալեքսանյանի, Գրիգորի Գենադիի Գրիգորյանի, Նաիրի Սամվելի Հակոբյանի և Ռոբերտ Վարդանի Սարգսյանի հետ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Ավետ Կոնջորյանի նկատմամբ գործադրել են ֆիզիկական ներգործություն, մասնավորապես՝ Ռոբերտ Սարգսյանը մեկ անգամ ոտքով և չորս անգամ ձեռքով, իսկ Ազատ Շահոյանը, Սարգիս Ալեքսանյանը, Գրիգորի Գրիգորյանը և Նաիրի Հակոբյանը ոտքով մեկական անգամ հարվածել են Ավետ Կոնջորյանի մարմնի տարբեր մասերին՝ վերջինին պատճառելով ֆիզիկական ցավ և կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի քերծվածքի, աջից գոտկային շրջանի կողմնային մակերեսի արյունազեղման, ձախ արմնկային հոդի շրջանի հետին մակերեսի քերծված տեղամասի ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս