Դեռևս հոկտեմբերի 30-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի շուրջ սկանդալը շարունակում է մնալ ՔՊ-ի ներքին քննարկումների թեման։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ վերջերս Ավետ Կոնջորյանն իր շրջապատում նեղսրտել է՝ հայտարարելով, թե ՔՊ կուսակցության վերնախավը ցանկանում է, որ ինքը կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացնի, սակայն դա իր սրտով չէ։
Քաղաքական իշխանության ներսում, կարծես թե, Ավետ Կոնջորյանի հարցը դեռ փակված չեն համարում։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում քննարկվել է նրա՝ կուսակցությունից հեռանալու հարցը, և նախընտրելի տարբերակը համարվել է սեփական դիմումով հեռանալը։ Սակայն խնդիրը, ըստ նույն տեղեկությունների, այն է, որ ակնկալվող դիմումը դեռ չկա, Կոնջորյանը հապաղում է։
ArmLur.am-ը հարցաշար էր ուղարկել Ավետ Կոնջորյանին պարզելու համար, նաև այն տեղեկությունները ըստ որի նա այժմ շատ ակտիվ «աշխատում» է Աբովյանի համայնքապետ դառնալու նպատակ ունեցող Արթուր Հարությունյանի` Պալաչի նախընտրական շտաբում:
- Պարոն Կոնջորյան, ճի՞շտ են տեղեկությունները, որ ՔՊ կուսակցության ներսում Ձեզ հորդորել են դիմում գրել և դուրս գալ կուսակցությունից։
- Եթե նման խոսակցություններ եղել են, ապա ինչո՞վ է պայմանավորված կուսակցության ներսում Ձեր նկատմամբ դժգոհությունը։
- Տեղեկություններ կան, որ կուսակցության դժգոհության պատճառներից մեկը Ձեր վերջին շրջանի ակտիվ շփումներն ու գործունեությունն են Արթուր Հարությունյանի՝ Պալաչի գրասենյակում։ Որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը։
- Ինչո՞վ է պայմանավորված Ձեր հաճախակի այցելությունը Արթուր Հարությունյանի՝ Պալաչի գրասենյակ։ Ի՞նչ հարցեր եք քննարկում այնտեղ, և ի՞նչ կապ ունի այդ գործունեությունը Ձեր քաղաքական կարգավիճակի հետ։
- Աբովյանի առաջիկա ընտրությունների համատեքստում ո՞ւմ թեկնածությունն եք սատարում՝ ՔՊ-ի՞, թե՞ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի։
- Արդյոք Ձեր քաղաքական համակրանքն այս հարցում տարբերվո՞ւմ է կուսակցության դիրքորոշումից։
- Դուք՝ լինելով ՔՊ կուսակցության ներկայացուցիչ, արդյոք ճիշտ եք համարում հաճախակի գտնվելը մեկ այլ քաղաքական ուժի ներկայացուցչի գրասենյակում։ Չե՞ք կարծում, որ դա կարող է ընկալվել որպես կուսակցական կարգապահության խախտում կամ քաղաքական անհամաձայնության դրսևորում։
- Ձեր և Արթուր Հարությունյանի միջև ի՞նչ քաղաքական պայմանավորվածություններ կամ համագործակցություն կան, եթե այդպիսիք կան։
- Այս պահին Ձեր շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՔՊ ղեկավարության հետ քննարկումներ ունեցե՞լ եք։
- Կուսակցության ներսում Ձեզնից բացատրություններ պահանջե՞լ են։
- Ձեր նկատմամբ առկա քննության ավարտից հետո հնարավո՞ր է, որ ՔՊ-ն որոշում կայացնի Ձեզ կուսակցությունից հեռացնելու կամ կուսակցական կարգավիճակից զրկելու մասին։
- Վերջում՝ Դուք ինքներդ պատրաստվո՞ւմ եք շարունակել Ձեր քաղաքական գործունեությունը ՔՊ-ի կազմում, թե՞ չեք բացառում կուսակցությունից հեռանալու կամ այլ քաղաքական հարթակում գործունեություն ծավալելու տարբերակը։
ArmLur.am-ի այս հարցերին Ավոտ Կոնջորյանը պատասխանել է շատ կարճ.
«Ձեր առաջին հարցի մասով
ոչ, չի եղել նման բան, այդպիսի բան չկա: Ես հանդիսանում եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ: Իմ թիմը ՔՊ-ն է և ես միշտ սատարել ու սատարում եմ ՔՊ-ինինչպես բոլոր ընտրություններում, այնպես էլ Աբովյանի առաջիկա ընտրությունների ժամանակ: Ես կանգնած եմ իմ թիմի կողքին, իսկ մնացած բոլոր ասեկոսեները որևէ կապ չունեն իրականության հետ»:Սոնա Գրիգորյան























































































