Armenian text to speach

Պուտին․ Ռուսաստանը ծրագրում էր ընտրություններից հետո վերսկսել բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն Կիևը փորձել է զանգվածային հարված հասցնել Մոսկվային, ինչպես նաև հարվածներ է հասցրել շրջանների ընտրատեղամասերին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

«Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ Ուկրաինան հայտարարել էր այդ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին։ Եվ իսկապես, մենք ասել էինք, որ Պետական դումայի ընտրություններից առաջ բանակցությունների անցկացումը, ամենայն հավանականությամբ, հնարավոր չէ, իսկ դրանից հետո պատրաստ կլինենք վերսկսել այդ շփումները։

 

Բայց այն, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում, նույնպես բոլորին հայտնի է։ Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը, այսինքն՝ քվեարկության հիմնական օրը, փորձ է արվել զանգվածային հարված հասցնել Մոսկվային։ Ավելի քան 1600 անօդաչու թռչող սարք է մուտք գործել գրեթե մոսկովյան գոտի։

 

Սա՝ առաջինը։ Երկրորդը՝ հարվածներ են հասցվել ընտրատեղամասերին։ Մի դեպքում այն գտնվում էր դպրոցում։ Դպրոցը գրեթե ամբողջությամբ ավերվել է»,- ասել է ՌԴ նախագահը։




Լրահոս