Armenian text to speach

Գողության դեպք Երևանում․ հոսթելում ՌԴ 19-ամյա քաղաքացուց գողացել են փաստաթղթերով և գումարով ուսապարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 10-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վշտունու փողոցում գտնվող հոսթելում գողություն է կատարվել։

 

Տեղում ՌԴ քաղաքացի 19-ամյա Ստեֆան Վ․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 02։00-ից մինչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, օգտվելով նշված հասցեում գործող հյուրանոցի իր սենյակի դռան բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել ներս և գողացել ուսապարկը, որի մեջ եղել են անձնագիրը, փաստաթղթերը, դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր, 55 հազար ռուբլի, 500 ԱՄՆ դոլար և 200 եվրո։




Լրահոս