Armenian text to speach

Խաղաղության գործընթացի անշրջելիությունն ապահովելու համար կարևոր է վերացնել մնացած խոչընդոտը․ Բայրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն ու Հայաստանը դե ֆակտո հասել են խաղաղության, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում։

Բայրամովը նշել է, որ խաղաղության օրակարգի առաջխաղացումը տարածաշրջանը վերածում է կայունության, տրանսպորտային կապի և կոնկրետ տնտեսական դիվիդենտների խոստումնալից կենտրոնի։

«Այս գործընթացի անշրջելիությունն ապահովելու համար կարևոր է վերացնել մնացած խոչընդոտը՝ արդեն նախաստորագրված երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով կարգավորման գործընթացն ավարտելու պայմաններ ստեղծելու համար», – հավելել է նա։




Լրահոս