Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Կոմֆորտ Էրոյի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ-ը։
«Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունները և հնարավորությունները, ինչպես նաև խաղաղության հետագա ամրապնդման ու ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ՝ ընդգծելով, որ դիվանագիտությունը և բանակցությունները միակ ճանապարհն են երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու համար:
Դավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն քննարկել են նաև «Երևանյան երկխոսություն» ամենամյա միջազգային համաժողովի շրջանակներում համագործակցության հնարավորությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:




























