Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչքան ես եմ սպանության կազմակերպիչը, այդքան էլ՝ դուք. Չաղ Ռուստամին կրկին ազատեցին բանտի կալանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի Մասիվի նստավայրում, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, 30 րոպե ուշացումով շարունակվեց Ռուստամ Ստեփանյանի (Չաղ Ռուստամ) և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը: Ռուստամ Ստեփանյանին ազատեցին բանտի կալանքից։

Ռուստամ Ստեփանյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը միջնորդեց, որ նիստերն անցնեն դռնփակ ռեժիմով, քանի որ անձնական բնույթի և բժշկական գաղտնիք պարունակող հարցեր են քննարկելու:

Դատավոր Մասիս Մելքոնյանը որոշեց, որ նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ի նիստում դատարանի որոշմամբ Ռուստամ Ստեփանյանի և Աշոտ Կուրեղյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգվել էր 21 օրով, վաղը լրանում է կալանքի ժամկետը։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս