Ինչ է կատարվում Սերգեյ Գրիգորյանի՝ «ֆազի» սպանության գործով։ Դատական համակարգում «կռիվ» է։
Ինչպես հայտնի է՝ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, եւ սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։
ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ ու արդյունքում՝ դեպքից երկու ամիս անց, Ռուստամ Ստեփանյանին ձերբակալեցին եւ կալանքի տարան։
Վերջինս արդեն 2տարի կալանքի տակ է։ Դատական համակարգում կասկածելի գործընթացներ են կատարվում, ինչի շուրջ ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Գեղամ Հակոբյանի հետ։
Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» պնդում է, որ կապ չունի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության կազմակերպման հետ եւ չի ընդունում մեղադրանքը։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























