Armenian text to speach

«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոսկե գնդակ-2026»-ի դափնեկրի ընտրության քվեարկությունն ավարտվել է։ Հաղթողի անունը պաշտոնապես կհայտարարվի հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

Քվեարկության վերջնաժամկետը լրացել է անցած գիշեր։ Քվեարկությանը մասնակցել են ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի առաջին 100 երկրների լրագրողները։

Քվեարկության արդյունքները կազմակերպիչները պահում են գաղտնի, հաղթողի անունը հայտնի է միայն սահմանափակ թվով անձանց։

«Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն է, որը նույնպես ընդգրկված է այս տարվա հավակնորդների թվում։




Լրահոս