Դեռևս 2025 հունիսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնվել սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութերի կամ առարկաների տարածում):
ArmLur.am-ը բազմիցս դիմել էր Վահրամ Սահակյանին, որպեսզի իմանար, թե արդյոք նախաքննական մարմինը նրան հրավիրել էր հարցաքննության, վերջինս հրաժարվել էր պատասխանել։ Եվ ահա, ըստ էության, Վահրամ Սահակյանին կանչել են հարցաքննության և, ինչպես ArmLur.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից, վերոնշյալ վարույթի շրջանակում Վահրամ Սահակյանը ձերբակալվել է։
Քնար Մանուկյան




























