Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում տեսանյութը տարածող քաղաքացին հայտնել էր, թե Սարյան 33/4 հասցեում գտնվող խանութի աշխատակիցը մրգերի վրա դիխլոֆոս է փչել։
Պարզաբանում ստանալու նպատակով ArmLur.am-ը դիմել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (ՍԱՏՄ)։
ՍԱՏՄ-ից ArmLur.am-ին փոխանցեցին հետևյալը.
«Որպես այդպիսի նյութ հայտնաբերվել է միայն նեկտարինի մեջ և այնպիսի քանակությամբ, որը թույլատրելի է։ Փորձաքննության տարած մնացած մրգերի մեջ նման նյութ չի հայտնաբերվել»։
Նանիկ Աղասյան




























