Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող դիրքերից մեկում զինծառայող էր մահացել։ Վերջինս 20–ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Վիրաբյանն է։
ArmLur.am—ի տեղեկություններով՝ փորձաքննության նախնական արդյունքներով զինծառայողը սրտի կաթված է ստացել։ Զինվորը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայում։ Այս ծառայությունը ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրային զինծառայության համակարգն է, որը հնարավորություն է տալիս պարտադիր ժամկետային զինծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո անցնել 5-ամյա պայմանագրային ծառայության։ Զինծառայողը զինվորական ծառայությունն անցկացրել է առողջական խնդիրների պատճառով սահմանված հատուկ պայմաններում կամ արտոնություններով, ասել է թե, համապատասխան սահմանափակումներով էր ծառայում։
Քնար Մանուկյան






















