ArmLur.am-ին հունիսի 2-ին մահացած զինվորի դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, զինվորին կախված են գտել, որից հետո 4 ժամկետային զինծառայող է կալանավորվել։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն հնչել է հայհոյանք, զինվորին ասել են՝ տնից սա կբերես, նսեմացման դրսեւորումներ, որից հետո Արամայիս Մերուժանի Գևորգյանի գտել են կախված:
Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական հաղորդագրության, հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Հայտնել էինք, որ զինվորը, թեև առողջական որոշակի խնդիրներ է ունեցել, սակայն նրան համարել են պիտանի և զորակոչել զինվորական ծառայության։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























