Armenian text to speach

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայում 1000 խորանարդ մետր գազի գինը կազմում է 900 դոլար, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) երկրները կարող են նույն ծավալը գնել 200 դոլարից պակաս գնով: Այս մասին նշել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

«Մենք ստեղծել ենք բարենպաստ պայմաններ մեր տնտեսությունների զարգացման համար: Համեմատության համար՝ Եվրոպայում գազի արժեքը կազմում է մոտ 900 դոլար 1000 խորանարդ մետրի համար: Միության անդամ պետությունների համար այս թիվը չի գերազանցում 200 դոլարը։ Հաշվի առնելով գնային տարբերությունը՝ տնտեսական օգուտը կազմում է հարյուր միլիոնավոր դոլարներ: Սա անհերքելի առավելություն է, որից օգտվում են Եվրասիական տնտեսական միության երկրները՝ շնորհիվ ընդհանուր էներգետիկ շուկայի գործունեության», – նշել է նա։

Ռուսաստանի վարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ անդամների միջև տեղեկատվության փոխանակման և էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի կանոնները կպարզեցվեն հոկտեմբերի 2-ին կայանալիք Միջկառավարական խորհրդի նիստում։

«Մենք հույս ունենք, որ դա շուտով թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել Միության արտադրական հզորությունները», – եզրափակել է նա։




Լրահոս