Armenian text to speach

Եկեղեցում առկա «խնդիրները» քննող հանձնաժողովի աշխատանքներին «Հայաստան» դաշինքը չի մասնակցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով,- այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն մասնակցելու ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին, որը պետք է զբաղվի Հայ Առաքելական եկեղեցում առկա «խնդիրները» քննելով։

Հայտնել էինք, որ Արման Եղոյանը գլխավորելու է եկեղեցու, այսպես կոչված, ճգնաժամը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը։

ՔՊ-ն ցանկանում է հանձնաժողովի աշխատանքերը սկսել հաջորդ շաբաթվանից։ Հանձնաժողովը բաղկացած է լինելու 11 հոգուց, 7-ը` ՔՊ-ից, չորսը` ընդդիմությունից։




Լրահոս