Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը քննադատել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին՝ ազգային թիմի ճամբարը լքելու որոշման համար:
«Էգոյի պատճառով պետք չէ փչացնել այն ժառանգությունը, որը դու կերտել ես։ Պետք է բեմից հեռանաս այն ժամանակ, երբ դեռ գագաթնակետին ես։ Լքել Պորտուգալիայի հավաքականի ճամբարն առանց թիմակիցներից որևէ մեկի հետ խոսելու, պարզապես անարգանք է»։




























