Armenian text to speach

Ռոնալդուն և Ջորջինան ամուսնական պայմանագիր են կնքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և մոդել Ջորջինա Ռոդրիգեսը պսակադրության արարողությունից մեկ օր առաջ ամուսնական պայմանագիր են կնքել։

Jornal de Notícias պարբերականը հայտնում է, որ փաստաթղթով նորապսակներն ընտրել են ունեցվածքի տարանջատման տարբերակը։

Պայմանագրի համաձայն ամուսիններից յուրաքանչյուրը միանձնյա տնօրինելու է այն ակտիվները, որոնք ունեցել է մինչև ամուսնությունը, ինչպես նաև այն ամենը, ինչ ձեռք կբերի դրանից հետո։ Եթե Ռոնալդուն և Ջորջինան որևէ գույք գնեն համատեղ, ապա այն հավասարապես կպատկանի երկուսին էլ։




Լրահոս