ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նոյեմբերի 4-ին ուժային և անվտանգության ոլորտի պատասխանատուները կներկայացնեն 2027 թվականի բյուջեն:
Մասնավորապես, նիստին կմասնակցեն ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ԲՏԱԱԲ նախարար Դավիթ Թադևոսյանը, ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը, ինչպես նաև Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։
Քննարկման ընթացքում նախատեսվում է ներկայացնել համապատասխան գերատեսչությունների 2027 թվականի ֆինանսավորման առաջնահերթությունները և բյուջետային հատկացումները։
Սոնա Գրիգորյան



























