Armenian text to speach

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կգործուղվի Թաիլանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը գործուղվելու է Թաիլանդի Թագավորություն՝ Բանգկոկ։

Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սարգսյանը Թաիլանդում կմասնակցի Սահմանների կառավարման և անձի ինքնության հարցերով 8-րդ միջազգային համաժողովին։

Նախարարի գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կկատարվեն ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։ Գիշերավարձի ծախսերը կհատուցվեն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա։

Գործուղումից վերադառնալուց հետո Արփինե Սարգսյանը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Սոնա Գրիգորյան



Մամուլի Տեսություն

Լրահոս