Armenian text to speach

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը արձակուրդ է գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանին արձակուրդ տրամադրելու մասին։

Վարչապետի N 977-Ա որոշմամբ՝ Սլավիկ Սարգսյանին տրամադրվել է 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 14 աշխատանքային օր։

Սարգսյանի արձակուրդը կտևի 2026 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ։

Նրա արձակուրդում գտնվելու ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կկատարի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս