Armenian text to speach

Իսպանիայում արտահերթ ընտրություններ են․ հայտնի է քվեարկության օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Քվեարկությունը նախատեսված է նոյեմբերի 29-ին։
Որոշումը հաջորդել է երկրում բնակարանային ճգնաժամի դեմ զանգվածային ցույցերին։ Բողոքի ակցիաները սկսվել էին 87-ամյա Մարիկարմեն Աբասկալի վտարումից հետո։ Կառավարության՝ բնակարանային ճգնաժամը մեղմելու առաջարկները խորհրդարանում մերժվել էին աջակողմյան պատգամավորների կողմից։

Սանչեսը խոստովանել է, որ իր կառավարությունը սխալներ է թույլ տվել և չի կատարել նախընտրական բոլոր խոստումները՝ ընդգծելով, որ այժմ իսպանացիները պետք է որոշեն երկրի ապագան։
Հարցումները ցույց են տալիս, որ Սանչեսի Սոցիալիստական կուսակցությունը զիջում է պահպանողական Ժողովրդական կուսակցությանը։ Վերջինս հնարավոր է կառավարություն կազմի Vox-ի աջակցությամբ։

Սանչեսը 2018 թվականից Իսպանիայի վարչապետն է և 2023 թվականից ղեկավարում է «Սումար»-ի հետ կոալիցիոն փոքրամասնության կառավարությունը։




Լրահոս