Armenian text to speach

Իսպանիայում վերջին 14 տարվա խոշորագույն գործադուլն է․ փողոց է դուրս եկել շուրջ 4 միլիոն մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայում տեղի ունեցած գործադուլը վերջին 14 տարվա ընթացքում ամենախոշորն է դարձել։ Արհմիությունների՝ CC OO-ի և UGT-ի գնահատմամբ՝ փողոցներ է դուրս եկել շուրջ 4 միլիոն մարդ։

Ցուցարարների հիմնական պահանջների թվում են բնակարանների հասանելիության ապահովումը և աշխատավարձերի բարձրացումը։

Նախորդ՝ Իսպանիայում տեղի ունեցած ամենախոշոր գործադուլը գրանցվել էր 2012 թվականի նոյեմբերին։ Այն ժամանակ բողոքի ակցիաներին մասնակցել էին շուրջ 150 արհմիությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանք հանդես էին գալիս խնայողության խիստ միջոցների և գործազրկության բարձր մակարդակի դեմ։

Ներկայիս գործադուլի մասնակիցների հիմնական պահանջներն են բնակարանների հասանելիության ապահովումն ու աշխատավարձերի բարձրացումը։ Ակցիայի մասնակիցները նախատեսում են նաև տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 20:00-ին) կազմակերպված երթեր անցկացնել Իսպանիայի մի շարք քաղաքներում։

El Mundo թերթի հաղորդմամբ՝ առավոտից ցուցարարները փակել են ճանապարհները և անվադողեր այրել Վալենսիայում, Մադրիդում, Բարսելոնայում, Սևիլիայում, Կորդոբայում, Մալագայում և Սարագոսայում։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Իսպանիայի օդանավակայանների օպերատոր Aena-ի մամուլի ծառայությունից, երկրում չեղարկվել է շուրջ 300 չվերթ։ El País-ի տվյալներով՝ չեղարկվել է նաև երկրի արագընթաց գնացքների բոլոր չվերթների մոտ մեկ քառորդը։




Մամուլի Տեսություն

Լրահոս