Ֆրանսիայում ուսանողների և նրանց աջակիցների բողոքի ակցիաները շարունակվում են։ Հոկտեմբերի 6-ին երկրի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել նոր զանգվածային ցույցեր, որոնց մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ։
Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ երեկվա ցույցերին մասնակցել է շուրջ 250 հազար մարդ, մինչդեռ ակցիաների կազմակերպիչները մասնակիցների թիվը գնահատել են գրեթե կրկնակի ավելի։
Ուսանողները շարունակում են բողոքել կրթական համակարգի խնդիրների դեմ՝ պահանջելով ավելի շատ ուսուցիչներ, բարելավել դպրոցների պայմանները և լուծել գերբեռնված դասարանների խնդիրը։ Բողոքի շարժումը սկսվել է սեպտեմբերի կեսերից և մինչ այժմ չի դադարում։
Շարժմանը միացել են նաև ուսուցիչներ, ծնողներ և արհմիությունների ներկայացուցիչներ։ Միաժամանակ, ցույցերի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվում ցուցարարների և ոստիկանության միջև։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի խոսքով՝ բողոքի ակցիաների ընթացքում վիրավորվել են 215 աշակերտ, 85 ուսուցիչ և 715 ոստիկան, իսկ ավելի քան 5 հազար մարդ ձերբակալվել է։
Անի Վարդանյան






















