Armenian text to speach

Տանը եռակցման աշխատանքներ կատարելիս տղամարդը վայր է ընկել պատշգամբից և հիվանդանոցում մшհացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում «Կապան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ տանն աշխատանք կատարելիս բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության կողմից բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, ով ժամեր անց մահացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոցում պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 72-ամյա Լևոն Ղ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կապանի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, Լևոն Ղ․-ն Սրաշեն բնակավայրի 2-րդ փողոցում գտնվող իր տան՝ երկրորդ հարկի պատշգամբում, որդու ներկայությամբ եռակցման աշխատանքներ կատարելիս աստիճանի վրա ոտքը սայթաքել է ու վայր ընկել և ստացած մարմնական վնասվածքների հետևանքով բուժաշխատողների կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում մահացել։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։




Մամուլի Տեսություն

Լրահոս