Armenian text to speach

Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի «Լևան Սամխարաուլիի անվան ազգային դատական փորձաքննությունների բյուրո»-ի ղեկավար Գիորգի Մուրվանիձեին։

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ փորձաքննությունների ոլորտի հետագա կարգավորման կապակցությամբ: Գիորգի Մուրվանիձեն կարևորվել է փորձագետների մասնագիտական կարողությունների զարգացումը՝ առաջարկելով կազմակերպել փոխադարձ վերապատրաստումներ, մասնագիտական այցեր, սեմինարներ և գործնական դասընթացներ։

Քննարկվել են հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ձևավորել երկու երկրների փորձագիտական հաստատությունների միջև շարունակական և արդյունավետ համագործակցություն։




Լրահոս