Armenian text to speach

Հրաչիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրաչիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ։ Այս մասին հայտնում է ՔԿ-ն։

«Հրաչիկ Մհերի Պողոսյանի կենսագրությունը

Ծնվել է 1986 թվականի փետրվարի 22-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:

Աշխատանքային գործունեություն
2025-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ,
2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ,
2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ,
2015-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,
2014-2015թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
IX-XII.2014թ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի ավագ քննիչ,
2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչ,
2012-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի քննիչ:

Կրթություն
2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
2007-2009թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երեք երեխա»,-ասված է հաղորդագրությունում:




Լրահոս