Armenian text to speach

Բաքվից Երևան հնարավոր թռիչք․ ինչ է հայտնի․ «Ազատություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատություն»-ը գրում է․

«Ըստ flightradar24 կայքի՝ այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան: Տաջիկական «Somon Air» ընկերության Boeing 737-8GJ օդանավը երեկ Դուշանբեից է Բաքու մեկնել:

Տաջիկստանի նախագահը, ինչպես նաև մի շարք այլ երկրների առաջնորդներ երեկվանից ժամանել են Բաքու՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման գագաթնաժողովին: Boeing 737-8GJ օդանավը, սակայն, չի սպասարկում Տաջիկստանի նախագահին:

Հայաստանը նույնպես սպասում է պաշտոնական պատվիրակությունների, COP17-ի շրջանակում անցկացվելու է Առաջնորդների գագաթնաժողով»։




Լրահոս