Քանաքեռ Զեյթունի կրակոցների գործով կան կալանավորումներ:
Քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 6 անձի նկատմամբ, որոնցից 2-ի նկատմամբ՝ Քրեական օրեսնգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (4 դրվագ) (մի խումբ անձանց կողմից սպանության փորձը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), 3-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով(խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), իսկ 1-ի նկատմամբ՝ 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ)(սպանության փորձը) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, 2-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Քանաքեռ Զեյթունի աղմկահարույց կրակոցները արտերկրում քրեական աշխարհի հրահանգով է սկսվել:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ինքնաձիգով գնացել են Քանաքեռ-Զեյթունի բնակիչներից մեկի տան վրա: Սկսվել է անկանոն փոխհրաձգություն, որի ժամանակ եղբոր կրակոցից մյուս եղբայրն է վիրավորվել, սակայն այս պատմությունը կապ ունի «դրսի» քրեական աշխարհի հետ, կրակոցների թեման կապ ունի արդյունահանման ընկերության հետ:
ArmLur.am-ի հետաքննությունը շարունակվում է: Հոկտեմբերի 11-ին Երևանում հնչած կրակոցների գործով վիրավորները հայտնի են:
ArmԼur.am-ին հայտնի դարձավ, որ կրակոցից վիրավորվածներից մեկը 41-ամյա Գագիկ Հարությունյանն է, որը հրազենային վնասվածքը ստացել է աջ ազդրի հատվածում։ Վերջինս Քանաքեռ Զեյթունի բնակիչ է: Մյուս վիրավորը 40-ամյա Սարգիս Աառաքելյան է, որը հրազենային վնասվածքը ստացել էր որովայնի հատվածում: Խաչատուր Աբովյանի թանգարանի մոտակայքում՝ սեփական տներից մեկի մոտ, կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։
Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրանց, ապա տեղափոխել հիվանդանոց։ Եվս մեկ հոգու տեղափոխել են Թբիլիսյան խճուղուց՝ ժողովրդին հայտնի լամպերի գործարանի խաչմերուկից։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․























