Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զեյթունի կրակnցները «դրսի» քրեական աշխարհի հրահանգով են եղել․եղբայրնեը զենքnվ գնացել են տան վրա. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանաքեռ Զեյթունի աղմկահարույց կրակոցները արտերկրում քրեական աշխարհի հրահանգով է սկսվել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝  ինքնաձիգով գնացել են Քանաքեռ-Զեյթունի բնակիչներից մեկի տան վրա: Սկսվել է անկանոն փոխհրաձգություն, որի ժամանակ եղբոր կրակոցից մյուս եղբայրն է վիրավորվել, սակայն այս պատմությունը կապ ունի դրսի քրեական աշխարհի հետ, կրակոցների թեման կապ ունի արդյունահանման ընկերության հետ:

Armlur.am-ի հետաքննությունը շարունակվում է: Հոկտեմբերի 11-ին Երևանում հնչած կրակոցների գործով վիրավորները հայտնի են: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ կրակոցից վիրավորվածներից մեկը 41-ամյա Գագիկ Հարությունյանն է, որը հրազենային վնասվածքը ստացել է աջ ազդրի հատվածում։ Վերջինս Քանաքեռ Զեյթունի բնակիչ է:

Մյուս վիրավորը 40-ամյա Սարգիս Աառաքելյան է, որը հրազենային վնասվածքը ստացել էր որովայնի հատվածում: Խաչատուր Աբովյանի թանգարանի մոտակայքում՝ սեփական տներից մեկի մոտ, կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրանց, ապա տեղափոխել  հիվանդանոց։ Եվս մեկ հոգու տեղափոխել են Թբիլիսյան խճուղուց՝ ժողովրդին հայտնի լամպերի գործարանի խաչմերուկից։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ու վիրավորների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրեսնգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը), 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։ 3 անձ ձերբակալվել է։

Ինչ են պատմում բնակիչները:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս