Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու են Սամվել Շահրամանյանին կանչել Քննչական կոմիտե. բջջային հեռախոսի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝  Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու վերադարձրել մեկ տարի առաջ առգրավված բջջային հեռախոսը:

Հիշեցնենեք, որ իրավապահները 2025 թվականին առգրավել էին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի բջջային հեռախոսը։ Ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության ներկայացրած հիմնավորման՝ հեռախոսի նկատմամբ քննչական հետաքրքրությունը կապված է 2023 թվականի սեպտեմբերի 24-ին Արցախում (Ասկերանի շրջանում) տեղի ունեցած բենզալցակայանի ողբերգական պայթյունի հետ։

Սակայն, փաստաբանի փոխանցմամբ՝ առկա է ակնհայտ ժամանակագրական անհամապատասխանություն․ առգրավված հեռախոսը արտադրվել է 2025 թվականին, ինչը բացառում է դրա որևէ կապը երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ։

Արդյունքում, մեկ տարի անց Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ, բողոքը բավարարել և նախաքննական մարմնին պարտավորեցրել անհապաղ հեռախոսը վերադարձնել։

Քնար Մանուկյան 

Մանրամասները ՝ տեսանյութում․




Լրահոս