
Չերենկովայի անվան «Սպարտակ» ակադեմիայի նախագահ Սերգեյ Ռոդինովը մեկնաբանել է «Սպարտակ» ակումբի այժմյան իրավիճակը: Ռուսաստանի առաջնության գարնանային մասում սպարտակցիները վաստակել են միայն 5 միավոր և կարող են չհայտնվել եվրոպական գավաթի խաղերում:
«Այս ամենի ելքը միայն ամբողջականության մեջ գործելն է:
Ֆուտբոլիստները պետք է մի փոքր օգնեն մարզչին: Միգուցե նրանք պետք է նաև լուրջ խոսակցություն անցկացնեն, շփվեն միմյանց հետ: Նման դեպքերում ֆուտբոլիստին այլ բան չի մնում, քան մարզումներին ու խաղերին տալ ամեն ինչ: Մենք չպետք է մեկնաբանենք ճգնաժամի պատճառները: Պետք է հիշել, որ սպարտակցիները միշտ կարողացել են դուրս գալ նման իրավիճակներից, և հավատում եմ, որ դա հիմա էլ կլինի,-հայտարարել է Ռոդինովը:
Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբում են հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը: Մովսիսյանը վերջին խաղերում կարողանում է գոլի հեղինակ դառնալ, սակայն դա չի նպաստում թիմի հաղթանակին: