ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հոկտեմբերի 18-ին Մոնթե Մելքոնյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը պարեկներին տեսնելով՝ գրպաններում ինչ-որ փաթեթներ է թաքցրել։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Թմրամիջոց պահելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 65 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 36 փաթեթ։
Սպիտակ քաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։




























