Երեկ ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ ՔՊ վարչության նիստում որոշվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին նշանակել Կոտայքի մարզպետի պաշտոնում: Իսկ ում է «անցնելու» Ստեփանյանի մանդատը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորական մանդատ ստանալու հերթը հասել է Եսթեր Սահակյանին, որը ներկայումս աշխատում է կառավարությունում։ Սակայն, ինչպես հայտնում են մեր աղբյուրները, Սահակյանը դեռևս չի հաստատել Ազգային ժողով գալու և պատգամավորի աշխատանքը ստանձնելու իր մտադրությունը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին Եսթեր Սահակյանը գտնվում է «ֆիզ արձակուրդում» և դեռևս հստակ չէ՝ արդյոք նա պատրաստվում է հրաժարվել կառավարությունում իր աշխատանքից ու տեղափոխվել խորհրդարան։
Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ պատգամավորական մանդատը կարող է ստանալ Էդգար Առաքելյանը, եթե Սահակյանը հրաժարվի մանդատից։
Այսպիսով, առաջիկայում պարզ կդառնա՝ ով կզբաղեցնի թափուր պատգամավորական տեղը, և արդյոք իշխանական թիմի նախընտրական ցուցակով խորհրդարան կմտնի Եստեր Սահակյանը, թե նրա փոխարեն պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը։
Սոնա Գրիգորյան
























































































