Armenian text to speach

Եսթեր Սահակյանը ինքնաբացարկ է հայտնել․ Էդգար Առաքելյանը կգա ԱԺ․ ArmLur

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur․am-ը տեղեկացավ, որ Եսթեր Սահակյանը ինքնաբացարկ է հայտնել։ Կոտայքի մարզպետ նշանակված Լիլիթ Ստեփանյանի մանդատը անցնելու է Էդգար Առաքելյանին։

Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 25-ին ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ ՔՊ վարչության նիստում որոշվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին նշանակել Կոտայքի մարզպետի պաշտոնում: Իսկ ում է «անցնելու» Ստեփանյանի մանդատը:

Գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ պատգամավորական մանդատը կարող է ստանալ Էդգար Առաքելյանը, եթե Սահակյանը հրաժարվի մանդատից։

Այսպիսով, առաջիկայում պարզ կդառնա՝ ով կզբաղեցնի թափուր պատգամավորական տեղը, և արդյոք իշխանական թիմի նախընտրական ցուցակով խորհրդարան կմտնի Եստեր Սահակյանը, թե նրա փոխարեն պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս