ԱՄՆ նախագահի փեսան և բանակցող Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցություններում «հուսադրող առաջընթաց» է գրանցվել։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
«Վերջին մի քանի օրերին հուսադրող առաջընթաց է գրանցվել»,- գրել է Քուշները՝ նշելով, որ բանակցություններն անցնում են կառուցողական մթնոլորտում։
«Դեռ աշխատանք կա անելու, բայց մենք իրական հնարավորություն ունենք հաղթահարելու այս պատերազմը և հիմք դնելու տևական խաղաղության, անվտանգության ու բարգավաճման համար՝ գալիք սերունդների համար»,- ընդգծել է նա։




























