Armenian text to speach

ԱՄՆ-ն նախապատրաստում է Ուկրաինայի հարցով հաջորդ բազմակողմ հանդիպումը․ Քուշներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշներ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը։

Նա նաև հայտնել է, որ նախապատրաստվում է Ուկրաինայի հարցով հաջորդ բազմակողմ հանդիպման օրակարգը, որը նախատեսվում է անցկացնել առաջիկայում։

ԱՄՆ բանագնացի խոսքով՝ կարգավորման գործընթացում առաջընթաց է գրանցվել, սակայն վերջնական համաձայնագիրը պետք է հավանության արժանանա Ռուսաստանի կողմից։

Քուշները հավելել է, որ Ուիթքոֆի հետ միասին Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև ուղիղ փոխգործակցության հարցը։




Մամուլի Տեսություն

Լրահոս