Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մասիսի ՔՊ կուսակցության թեկնածուի մասով քրեական գործ կհարուցվի․ հեռախոսի խոստման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություների համաձայն ՀՀ իրավապահ համակարգը, մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, ամենայն հավանականությամբ, քրեական վարույթ կնախաձեռնի Մասիս համայնքի ղեկավարի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հովհաննես Հակոբյանի գործողություների մասով:

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Մասիս համայնքի ղեկավարի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հովհաննես Հակոբյանը մի անչափահաս երեխայի հեռախոս է խոստանում։ Հեռախոս ստանալու խոստումից հետո երեխան երգում է, ապա դիմում ժողովրդին՝ ասելով, որ ընտրելու են Հովհաննես Հակոբյանին։ Հրապարակման համաձայն՝ տեսանյութը տարածել է թեկնածուի քարոզչական թիմը։

ArmLur.am-ը զրուցել է Հովհաննես Հակոբյանի հետ պարզելու համար, թե ինչու է նախընտրական այս փուլում նման խոստումներ տալիս Մասիսի բնակիչներին: Վերջինս ասել է, որ իրավապահները թող ուսումնասիրեն, եթե խնդիր կա, թող զբաղվեն։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս