ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 2-ից 4-ը գործուղվելու է Աբու Դաբի՝ Արաբական Միացյալ Էմիրատներ։
Աբու Դաբիում Խուդաթյանը մասնակցելու է Նավթի միջազգային ցուցահանդեսին և համաժողովին (ADIPEC), որը աշխարհի խոշորագույն և ազդեցիկ էներգետիկ իրադարձություններից մեկն է:
Որոշման մեջ նշված է, որ գործուղման ծախսերը կատարվելու են 2026 թվականի պետական բյուջեով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Գործուղումից վերադառնալուց հետո Խուդաթյանը պետք է եռօրյա ժամկետում ներկայացնի Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։




























