Armenian text to speach

Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Թուրքմենստան․ ովքեր են պատվիրակության կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նոյեմբերի 23-26-ը հայկական պատվիրակությունը կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ՝ Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Պատվիրակության կազմում ընդգրկված են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Դավիթ Իվանյանը, Նարեկ Ապիտոնյանը, Լիլիթ Սարոյանը, Մնացական Սաֆարյանը, Լուսինե Հակոբյանը, Ժակ Հակոբյանը, Անգելինա Հովհաննիսյանը և Սևակ Քարամյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև Թուրքմենստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։

Ըստ վարչապետի որոշման՝ պատվիրակության անդամների գործուղման ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձը, հոգալու են համապատասխան գերատեսչությունները։ Դավիթ Խուդաթյանի, Դավիթ Իվանյանի, Նարեկ Ապիտոնյանի և Լիլիթ Սարոյանի ծախսերը կկատարվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Մնացական Սաֆարյանի և Լուսինե Հակոբյանի ծախսերը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, Ժակ Հակոբյանինը՝ Էկոնոմիկայի նախարարության, Անգելինա Հովհաննիսյանինը՝ ԿԳՄՍ նախարարության, իսկ Սևակ Քարամյանինը՝ վարչապետի աշխատակազմի միջոցներից։

Գործուղումից վերադառնալուց հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս